|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Այսօր` հերթական ԱԺ նիստից հետո, պատգամավորների նախաձեռնությամբ կհրավիրվի արտահերթ նիստ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ԱԺ նիստում հայտարարեց, որ, Սահմանադրության 108-րդ և Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների 1/4-ը դիմել է իրեն՝ արդարադատության կայացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով Քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով։ Արտահերթ նիստում հանձնաժողով ստեղծելու մասին որոշում կկայացվի:
Նշենք, որ օրենքով ԱԺ Քննիչ հանձնաժողով ստեղծվում է իրավունքի ուժով, իսկ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է ԱԺ որոշմամբ։
Հիշեցնենք, որ Youtube-ում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը, որում նրանք խոսում են Մարտի 1-ի քրեական գործով անցնող մեղադրյալների, անելիքների, գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովին կալանավորել-չկալանավորելու մասին։