Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի առաջին նիստը կկայանա վաղը՝ նոյեմբերի 30-ին, ժամը 15:00-ին (ԱԺ, 114 սենյակ):
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նոյեմբերի 24-ի հայտարարությամբ նշել էր, որ մեկ ամսից ավել է, ինչ պատգամավորների առնվազն 1/4-ի պահանջով՝ իրավունքի ուժով ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը:
«Թեև Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև քաղաքական մեծամասության մի շարք պատգամավորներ հայտարարում էին, որ իրենք թաքցնելու ոչինչ չունեն, սակայն Ազգային ժողովի նախագահի կողմից քննիչ հանձնաժողովի կազմն առ այսօր հաստատված չէ: Դատապարտելով օրվա քաղաքական իշխանության այս հանցավոր վարքագիծը, առաջնորդվելով Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, նկատի ունենալով, որ քննիչ հանձնաժողովի նախագահն իրավունքի ուժով նշանակված է, ինչպես նաև հայտնի են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների 3 անդամի անունները՝ արձանագրում ենք, որ քննիչ հանձնաժողովն իրավազոր է պատկան մարմիններից և անձանցից պահանջել ու ստանալ իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ: Հայտարարում ենք, որ այս փուլում պահաջել ենք կառավարությունից, ինչպես նաև դիմել ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար»:
Այս փուլում Հանձնաժողովը տեղեկություն ստանալու հարցումներ է ուղարկել Կառավարությանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Այսօր ԱԺ խոսնակը վերջապես հաստատել է քննիչ հանձնաժողովի կազմը։
Հանձնաժողովի նախագահ՝ Արծվիկ Մինասյան - Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար
Հանձնաժողովի անդամներ՝
Էլինար Վարդանյան - «Հայաստան» խմբակցություն
Թադեւոս Ավետիսյան - «Հայաստան» խմբակցություն
Հայկ Մամիջանյան- «Պատիվ ունեմ» խմբակցություն
Գեւորգ Պապոյան - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
Բաբկեն Թունյան - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
Ծովինար Վարդանյան - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
Արուսյակ Մանավազյան- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
Հովիկ Աղազարյան- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
Արուսյակ Ջուլհակյան - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
Սերգեյ Բագրատյան- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն: