Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել է նաև ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը։ Նա երկու անչափահաս տղաների հայր էր։ Գևորգյանը ծնվել էր 1983 թվականին Գեղարքունիք մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում։ Նա ընտանիքի միակ որդին էր, ուներ իրենից կրտսեր քույր։
Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը շարունակել էր իր ծառայությունն արդեն որպես սպա։ Նա մասնակցել է 44-օրյա պատերազմին Քարվաճառում։
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի եւ խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում: Ըստ ՊՆ-ի հաղորդագրության՝ ընթացել են տեղային մարտեր: Ժամը 08։30-ի դրությամբ հայկական կողմն ուներ երեք զոհ եւ 4 վիրավոր։
Ավելի ուշ ՊՆ-ից հայտնեցին, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիսարեւելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։