Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Միացյալ Նահանգները երբեք չպետք է թույլ տա պատերազմ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ, քանի որ դա կործանարար հետևանքների կհանգեցնի ամբողջ աշխարհի համար: Այս մասին Վաշինգտոնում Բրուքինգսի ինստիտուտի կազմակերպած տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ Ջոն Հայթենը:
«Ինչ վերաբերում է մեծ տերություններին, մեր նպատակը պետք է լինի՝ երբեք չկռվել Չինաստանի հետ, երբեք չպատերազմել Ռուսաստանի դեմ, քանի որ այդ օրը սարսափելի կլինի մոլորակի համար, սարսափելի օր մեր երկրների համար: Դա կկործանի աշխարհը»,- ասել է Հայթենը:
Գեներալի խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել ռազմավարական բանակցություններ վարել Ռուսաստանի և Չինաստանի հետ: «Որովհետև, որքան էլ տարբեր լինենք, մենք ունենք հիմնական ընդհանուր նպատակ, և դա երբեք միմյանց դեմ պայքարելը չէ, քանի որ միջուկային տերության հետ պատերազմը վատ է»,- ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ ռազմածովային ուժերի փոխծովակալ Չարլզ Ռիչարդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի, ինչպես նաև Չինաստանի միջև միջուկային զենքի կիրառմամբ հակամարտությունը միանգամայն իրական է: Նա միաժամանակ ընդգծել է, որ Պենտագոնը միջուկային զենքի կիրառման հավանականությունը ցածր է համարում: