Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Մոսկվան Եվրամիության հետ՝ որպես կազմակերպության, ոչ մի հարաբերություն չունի, դրանք ոչնչացվել են Բրյուսելի կողմից. հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը չինացի գործընկեր Վան Յիի հետ հանդիպման ժամանակ։
«Եթե Եվրոպան խզել է այդ հարաբերությունները՝ պարզապես ոչնչացնելով երկար տարիներ ստեղծված բոլոր մեխանիզմները, ապա մենք արդեն ունենք միայն եվրոպական առանձին երկրներ-գործընկերներ, որոնք ցանկանում են առաջնորդվել իրենց ազգային շահերով։ Հավանաբար, օբյեկտիվորեն դա հանգեցնում է նրան, որ մեր հարաբերությունները Չինաստանի հետ զարգանում են ավելի արագ, քան այն, ինչ մնացել է եվրոպական երկրների հետ հարաբերություններից»,- ասել է նախարարը:
Նա շեշտել է, որ «եթե և երբ Եվրամիությունն իր հերթին նպատակահարմար համարի վերացնել այդ անոմալիան Ռուսաստանի հետ շփումներում», Մոսկվան պատրաստ կլինի հավասարության հիման վրա «հարաբերություններ կառուցել»:
«Բայց քանի դեռ մենք փոփոխություններ չունենք արևմտյան ճակատում, Արևելքում մենք ունենք շատ ինտենսիվ օրակարգ, որն ամեն տարի հարստանում է»,- եզրափակել է Լավրովը:
Վերջերս Եվրամիության և Ռուսաստանի հակասությունները թեժացել են Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Բրյուսելը նոր հակառուսական պատժամիջոցներ է սահմանել: Արտաքին գործերի նախարարությունը դրանք անվանել է «փակուղի և անօրինական ճանապարհ» և խոստացել պատասխանել:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Կրեմլը վստահ է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը չի հասնելու իր նպատակին: