|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական գերատեսչությունից երաշխիքներ է ստացել Ռուսաստանի հետ ռազմական բախման դեպքում աջակցության վերաբերյալ: Այս հայտարարությունը, որի մասին հինգշաբթի հաղորդել է ուկրաինական գերատեսչության մամուլի ծառայությունը, արվել է Ուկրաինայի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարներ Անդրեյ Տարանի և Լլոյդ Օսթինի հեռախոսազրույցում. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում Տարանի և Օսթինի երկրորդ խոսակցությունն է և տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Ուկրաինայի պաշտպանության նախարարը զրուցակցին տեղեկացրել է Դոնբասում՝ ռազմական գործողությունների գոտում, տիրող իրավիճակի մասին: Բացի այդ՝ նրանք քննարկել են «անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հատուկ ուղղությունները»: