|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Թուրք բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով` ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան շահագրգռված չէ դիմակայել Ռուսաստանին, եթե նա ներխուժի Ուկրաինա, թեև Անկարան Կիևին հարձակողական անօդաչու թռչող սարքեր է վաճառում:
«Թուրքիան չի համակարգում քայլերը Վաշինգտոնի հետ Ուկրաինայի հարցում և գործում է ինքնուրույն՝ պաշտպանելու համար իր շահերը»,- ասել է երկրի արտաքին քաղաքականությանը ծանոթ պաշտոնյան։
Ռուսաստանին ռազմական դիմադրություն ցույց տալու՝ Թուրքիայի դժկամությունը, որը ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ից հետո երկրորդ ամենամեծ բանակն ունի, համատեղելի է նախագահ Էրդողանի արտաքին քաղաքական մանևրների հետ: Պաշտոնյան ասել է, որ Էրդողանը ցանկանում է պահպանել Թուրքիայի շահերը՝ Սիրիայից մինչև Լիբիա և Կովկաս, հակամարտություններ, որոնցում Մոսկվան գտնվում է Թուրքիայի հակառակ կողմում։ Իսկ Ուկրաինայի հետ պաշտպանական-արդյունաբերական հարաբերությունների զարգացումը Թուրքիային օգտակար լծակներ է տալիս տարածաշրջանում Ռուսաստանի գործողություններին հակադրվելիս։
Այս շաբաթվա սկզբին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև՝ կանխելու համար լարվածության աճը: