|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գլխավոր խոսնակ, դերծովակալ Դանիել Հագարին հայտարարել է, որ զինվորականներն ավելի քան 400 պաղեստինցի զինյալ են սպանել Իսրայելի հարավում և Գազայի հատվածում և ևս տասնյակների գերեվարել երեկ սկսված մարտական գործողությունների ժամանակ, հաղորդում է Times of Israel-ը:
«Այս ժամի դրությամբ մարտեր են ընթանում Քֆար Ազա կիբուցում, մեծ թվով քաղաքներում խուզարկություններ են իրականացվում։ ՑԱԽԱԼ-ի ուժեր կան բոլոր քաղաքներում»,- ասել է Հագարին մամուլի ասուլիսում։
Ըստ նրա, Իսրայելի պաշտպանության բանակի խնդիրն է տարհանել բոլոր բնակիչներին Գազայի հետ սահմանին գտնվող քաղաքներից, դադարեցնել ռազմական գործողությունները Իսրայելի տարածքում, վերահսկել անվտանգության պատնեշի ճեղքումները և շարունակել հարվածներ հասցնել Գազայի հատվածում գտնվող ահաբեկիչների թիրախներին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն իրավիճակը գնահատում է պաշտպանության նախարար Յոավ Գալանի, շտաբի պետ Հերցլ Հալեվիի և պաշտպանության նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնում է Haaretz-ը։