|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զիջել Մեծ Իշխանասարը, նշանակում է` զիջել ամբողջ Սյունիքը…
Օգտվելով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից, իսրայելա-պաղեստինյան բախումներից, ՀՀ-ում գործող դեգեներատ իշխանությունների անկարողությունից (իսկ փաստացի՝ Հայաստանի անիշխան վիճակից, եթե հաշվի առնենք, որ խորհրդարանական հանրապետության խորհրդարանն արձակված է, երկրի նախագահը գտնվում է արձակուրդում, իսկ վարչապետի պաշտոնը ապօրինաբար զավթված է) և Թուրքիայի նկրտումներից՝ այդ ամբողջ խառնաշփոթ վիճակից շահող դուրս գալու մտադրություններից, ադրբեջանցիներին հրահանգավորվել է անհապաղ տիրանալ Մեծ Իշխանասար լեռան բարձունքներին ու դրանով իսկ վերահսկողություն սահմանել Սիսիանի օդանավակայանի նկատմամբ, որը արցախյան վերջին պատերազմից հետո վեր է ածվել խոշոր ռազմաբազայի և Սյունիքի անվտանգության ամենակարևոր բաղադրիչներից է»։