| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պաշտոնապես հաստատել է 2021 թվականի ապրիլի 28-ին Հայաստանի կողմից մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակի պահպանումը: Գնահատումն իրականացրել է Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեն:
Այն բարձր է գնահատել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը կանխելու ծրագրում ունեցած առաջընթացը, ինչպես նաև աշխատանքային միգրանտների համար ՄԻԱՎ–ի ծառայությունների հասանելիության բարձրացման նպատակով մեր երկրում իրականացված միջոցառումները:
Համատեքստում նաև բարձր է գնահատվել մարդու իրավունքների վրա ներազդող, մասնավորապես` ՄԻԱՎ-ի փոխանցումը քրեականացնող օրենքների վերանայմանն ուղղված շարունակական ջանքերը, արդյունքում` ՄԻԱՎ-ով ապրող կանանց նկատմամբ խարանի և խտրականության նվազեցմանը, ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման պատշաճ ծառայություններ ստանալու ճանապարհին խոչընդոտների հաղթահարմանը:
Հայաստանի կողմից մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակի պահպանման վերաբերյալ հաջորդ որոշումը կընդունվի 2023թ.-ին:
Հիշեցնենք, որ Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեն 2016 թվականին վավերացրել է Հայաստանի կողմից մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը, որն այնուհետև վերահաստատվեց 2018թ.-ին: 2020թ.-ի հունիսին առողջապահության նախարարության կողմից ներկայացված հերթական հաշվետվության և դրան հետևած լրացուցիչ պարզաբանումների հիման վրա` Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեն 2021թ.-ի ապրիլի 28-ին տվել է կարգավիճակի պահպանման վերաբերյալ դրական եզրակացություն: