Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինձ համար մեծ հարց է՝ արդյոք Արցախի և ՀՀ իշխանությունները սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական խնդիրների համախումբն իրապես գնահատե՞լ են, սպիտակ թղթի վրա գրե՞լ են՝ հստակ գույքագրելով, ըստ առաջնահերթությունների դասելով, 5-րդ ալիքի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով պատերազմի հետևանքով Հայաստանի և Արցախի կրած վնասներին։
Ավետիսյանը հիշեցրել է անցած 30 տարիների ընթացքում Արցախում արված հսկայական ներդրումների կորստի մասին։
«Արցախի ՀԷԿ-երի ամբողջական ցանցը կորցրել ենք։ ՀԷԿ-երով արտադրվող էլեկտրաէներգիան, որպես ամենաէժան էլեկտրաէներգիա, արտահանվում էր Հայաստանի Հանրապետություն։ Ցորեն էր արտահանվում Հայաստանի Հանրապետություն։ Հիմա Արցախը իր պահանջարկը ներկրմամբ է բավարարում։ Եվ միայն դա չէ», – ասել է Ավետիսյանը։
Պատգամավորն անհրաժեշտ է համարել, որպեսզի ՀՀ գործող իշխանությունները հյուծվող տնտեսության պայմաններում մանիպուլյատիվ հայտարարությունների փոխարեն երկարաժամկետ ծրագրեր մշակեն և իրականացնեն, իսկ պատերազմից հետո առաջացած խնդիրները ոչ թե ավելի սրեն, այլ՝ լուծեն։
«Տնտեսական զարգացումը չի կարող հանձնարարելով լինել՝ «տնտեսությու՛ն, քայլ արա՝ զարգացիր»։ Այդպես չի կարող լինել։ Տնտեսությունը համակարգ է, և մանիպուլյատիվ հնարքներով, ինչ-որ մի թիվ վերցնել ներկայացնելով՝ չի զարգանա, մարդու կյանքն էլ չի փոխվի», – ասել է Թադևոս Ավետիսյանը։
Անդրադառնալով Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելու փաստին` պատգամավորն ասել է, որ սա իշխանությունների կողմից ընդդիմադիրներին լռեցնելու կոպիտ փորձ է, որն իր նպատակին չի հասնելու:
Մանրամասները՝ տեսանյութում