Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համախմբման համար նախ պետք է մեր երկրում լիարժեք արդարություն լինի․ այն մեր երկրից լիարժեք հեռացրել են՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։
Հայ մարդը միշտ եղել հյուրասեր՝ իր մի կտոր հացը մյուսի հետ կիսել է, ասաց նա, բայց այսօր այդպես չէ, որովհետև 4 տարի արեցին քայլեր, որոնք խորացրին մեր սոցիալական խնդիրները։
Թադևոս Ավետիսյանի թվարկեց մի քանի հիմնավոր տնտեսական փոփոխություններ, որ անելու են Նիկոլին հեռացնելուց հետո․
«Մենք սահմանելու ենք պրոգրեսիվ եկամտահարկ․ չի կարող աշխատող աղքատը նույնչափ հարկվել, որքան հարուստ միլիոնատերը,
Գույքահարկը սովորական Երևանում պապենական տանը ապրողի համար դարձրել են այնքան, որ կա՛մ պիտի տունը վաճառի, կա՛մ վերջին կոպեկը վճարի՝ սնանկանա․ դա ենք փոխելու,
Ակցիազային անուղղակի հարկերը ավելացրին և դա կրում է ողջ ժողովուդրը,
Հիմա էլ խոսում են առողջապահությունը հարկելու մասին,
Այնքան ապիկար են, որ փոխանակ խոսեն տնտեսությունը զարգացնելու, կայուն զարգացման մասին, անընդհատ խոսում են հարկային բեռն ավելացնելու մասին»։
Մանրամասն՝ տեսանյութում․