կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-08 13:57
Տնտեսական

Երկնիշ տեմպերով աճում են ոչ թե ներդրումները, ՀՆԱ-ն կամ տնտեսությունը, այլ պետական պարտքը․ Ավետիսյան

Արձանագրում ենք, որ 2020 թվականին աղքատությունն աճել է, և որ շատ ավելի մտահոգիչ է՝ չափավոր աղքատությունը, այսինքն՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր եկամուտ ունեցող ընտանիքների թիվը մոտեցել է 50 տոկոսի․ ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատագմավոր Թադևոս Ավետիսյանը։

Նշենք, որ Ազգային ժողովում քննարկվում է 2022 թվականի պետական բյուջեն։

«Մենք պետք է նայենք, տեսնենք՝ ինչ վիճակում ենք հայտնվել, հայտնվել ենք մի վիճակում, երբ երկնիշ տեմպերով աճում են ոչ թե ներդրումները, ոչ թե ՀՆԱ-ն կամ տնտեսությունը, այլ պետական պարտքը, և առաջանցիկ աճում են գները։ Ինչքան էլ նախարարը պարզ կամ բարդ հիմնավորումներ բերի, դրանից բան չի փոխվում։ Փաստն այն է, որ թոշակ ու նպաստ չի ավելացել, նվազագույն աշխատավարձ չի ավելացել, բայց նույն պաշտոնական վիճակագրությամբ, օրինակ, առաջանցիկ ավելանում է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը»,-ասաց Ավետիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։