Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իրանի զինված ուժերը կարող են հարվածներ հասցնել Իրաքյան Քուրդիստանի ահաբեկչական խմբավորումներին, եթե դրանք սպառնան իսլամական հանրապետության անվտանգությանը: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Պակպուրը:
«Զինված ահաբեկչական խմբավորումները փորձում են օգտագործել Հյուսիսային Իրաքը Իրանի հետ սահմանամերձ գոտում անվտանգության սպառնալիքներ ստեղծելու համար»,- մեջբերում է IRNA գործակալությունը:
Զինվորականների կարծիքով՝ «նման իրավիճակի շարունակությունն անընդունելի է Իրանի համար, և Թեհրանը համապատասխանաբար կպատասխանի ահաբեկիչներին, ուստի այս տարածքի բնակիչները պետք է հեռու մնան ահաբեկչական խմբավորումների գտնվելու վայրից»:
Պապկուրը հավելել է, որ «Իրաքի կառավարությունները և Իրաքի քրդական ինքնավարությունը չպետք է թույլ տան, որ ահաբեկիչներն այս տարածքում ստեղծեն բջիջներ, որոնք սպառնում են Իրանին»: «Մենք այս ոլորտում ցանկացած անվճռականություն կամ անփութություն դիտարկում ենք որպես բարիդրացիության սկզբունքի խախտում՝ հակառակ մեր երկրների լավ հարաբերությունների»,- ասել է նա:
Երկրի արևմուտքում գտնվող սահմանամերձ շրջաններն Իրանի համար լարվածության աղբյուրներից են: Մաքսանենգ ապրանքների զգալի մասը ներկրվում է Իրաքի սահմանով Իրանի տարածք: Բացի դրանից՝ Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին պարբերաբար բախումներ են տեղի ունենում իրանցի սահմանապահների և քրդական կազմակերպությունների անդամների միջև: Թեհրանը պնդում է, որ հակակառավարական կազմավորումների զգալի մասը հիմնված է Իրաքյան Քուրիդստանի տարածքում: