|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Մայքլ Ֆելոնի հետ հանդիպման ընթացքում պայման է առաջադրել անկախության վերաբերյալ հանրաքվեն հետաձգելու համար: Նա նշել է, որ Բաղդադը պետք է անկախության մասին բանակցություններ սկսի, և միջազգային երաշխիքներ լինեն, որ այդ համաձայնությունը չի խախտվի. հայտնում է kurdistan.ru-ն:
Հանդիպումը կայացել է երեկ` սեպտեմբերի 18-ին:
Հիշեցնենք, որ Իրաքի գերագույն դատարանն ավելի վաղ որոշում է կայացրել դադարեցնել Իրաքյան Քուրդիստանի անկախության մասին հանրաքվեի անցկացումը: