Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Իրաքի քրդական շրջանային կառավարության խորհրդարանի հայ պատգամավոր Արամ Շահին Բակոյանը «Ակօս»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Իրաքյան Քուրդիստանում բնակվող հայերը նույնպես «այո» են ասել անկախությանը:
Բակոյանը նշել է, որ քրդերի իրականացրած անկախության հանրաքվեն հետաքրքրում է այդ շրջանում բնակվող մոտ 4000 հայերի, որոնց մեծամասնությունը չի տիրապետում հայերենին և փոխարենը խոսում է քրդերեն կամ արաբերեն:
Հայ պատգամավորի խոսքով՝ 4000 հայերից 650-ը մասնակցել է հանրաքվեին:
«Ըստ իս՝ հայերի մեծ մասը «այո» է քվեարկել: Հայերն ու քրդական ղեկավարությունը սերտ հարաբերությունների մեջ են 2015 թվականից, հետևաբար, այն, ինչ լավ է քրդերի համար, հայերի համար էլ է լավ: Մենք կողմ ենք անկախությանը, սա դրական փոփոխություն է լինելու»,-ասել է Բակոյան:
Նշենք, որ ըստ վերջնական արդյունքների՝ անկախության օգտին քվեարկել է բնակչության 92.73 տոկոսը, դեմ է քվեարկել 7.2 տոկոսը: