կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-26 14:00
Հասարակություն

Ի՞նչ հետևանքներ կունենա Իրաքյան Քուրդիստանի հնարավոր անկախացումը Հայաստանի համար

Ի՞նչ հետևանքներ կունենա Իրաքյան Քուրդիստանի հնարավոր անկախացումը Հայաստանի համար

Հայաստանը պետք է լինի կշռադատված և զգայական հարթությունից դուրս դիրքորոշում հայտնի. այսօր լրագրողներին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը` անդրադառնալով Իրաքյան Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեին և դրա հնարավոր հետևանքներին:

«Մենք համակրանքով ենք լցված քուրդ ժողովրդի պայքարի նկատմամբ, բայց ինչպես ցանկացած պետություն, մենք էլ ունենք մեր սեփական շահերը»,- ասաց նա:

Իրանագետի խոսքով՝ հայկական կողմի դիրքորոշումն այնպիսին պետք է լինի, որ չազդի մյուս երկրների, օրինակ` Իրանի հետ հարաբերությունների վրա: Ըստ Ոսկանյանի` բացառված չէ, որ անկախ պետություն ստեղծելու գաղափարով տոգորված` Իրանի քրդաբնակ տարածքներից բնակչություն տեղափոխվի Իրանի Ատրպատական նահանգը, իսկ Հայաստանում ոչ մի խելամիտ քաղաքացի կողմ չի լինի, որպեսզի մեր հարևանությամբ ստեղծվի «Հարավային Ադրբեջան»:

Իրանագետը նշեց, որ Իրաքյան Քուրդիստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու՝ անկախության ճանաչմանը հասնելու համար: Ավելին` լուրջ վտանգ կա, որ հանրաքվեից հետո Իրաքյան Քուրդիստանը կհայտնվի շրջափակման մեջ: Եվ քանի դեռ այդ գործընթացը չի ավարտվել, վաղ է խոսել Հայաստնի կողմից նման պետության հնարավոր անկախությունը ճանաչել-չճանաչելու մասին: «Հայաստանի դիրքորոշումը պետք է լինի տվյալ իրավիճակին համապատասխան: Դժվար է կանխատեսել` Քուրդիստանը անկախ կլինի՞, թե՞ ոչ»,- ասաց նա: