|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Անկախության հանրաքվեի ճգնաժամի ֆոնին իր պաշտոնից հրաժարական է տվել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին. տեղեկացնում է Reuters-ը:
Միջանկյալ նշենք, որ նրա մանդատը լրանում է նոյեմբերի 1-ին:
«Ես հրաժարվում եմ տարածաշրջանի նախագահի պաշտոնում մնալ 2017 թվականի նոյեմբերի 1-ից հետո»,- ասվում է Բարզանիի՝ խորհրդարանին հասցեագրված ուղերձում:
Նա նշել է, որ ինքը կշարունակի ծառայել իր ժողովրդին փեշմերգա աշխարհազորի կազմում։
Նշենք, որ Բարզանին Իրաքյան Քուրդստանի առաջնորդն է 2005 թվականից։