|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ադրբեջանի Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կազմակերպությունը հայտարարել է, որ USCIRF-ի (ԱՄՆ-ի կրոնական ազատությունների միջազգային կոմիտե) վերջին զեկույցը, որում ասվում է ադրբեջանական զորքերի կողմից հայկական գերեզմանատներն ավերելու մասին (գործողություններ, որոնց տեանյութերը թշնամին տեղադրել էր սոցիալական ցանցերում), «կողմնակալ է և հայամետ»:
Այս մասին Twitter-ում հայտնել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, որը մասնագիտացած է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում հակամարտությունների և ճգնաժամերի լուսաբանման մեջ:
Սա ամերիկյան կազմակերպության առաջին զեկույցը չէ, որում քննադատության են ենթարկվում Ադրբեջանի հանցագործությունները ինչպես արցախահայության և Արցախի դեմ, այնպես էլ սեփական երկրի ներսում։