|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հաագայի միջազգային տրիբունալի (ICC) մի խումբ քննիչներ մեկնել են Ուկրաինա՝ քննելու Ռուսաստանի դեմ խմբակային միջազգային հայցը, որը մեղադրվում է հնարավոր ռազմական հանցագործությունների մեջ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հաագայի տրիբունալի գլխավոր դատախազ Քարիմ Խանը հասկացրել է, որ ռուսական կողմի գործողությունները գտնվում են ICC իրավասության ներքո։
«Ցանկացած կողմ, որն ուղղակիորեն թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները, հանցագործություն է գործում, ինչպես սահմանված է Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրությամբ և միջազգային մարդասիրական իրավունքով»,- ասել է Խանը:
Արդարադատության միջազգային դատարանը մարտի 7-ին և 8-ին լսումներ կանցկացնի՝ կապված Ուկրաինա ռուսական ներխուժման հետ։