|
Փոխարժեքներ
28 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտաքին և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովը մերժել է ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի առաջարկը՝ հանձնաժողովների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։
«Ադրբեջանցի իմ գործընկերը հրապարակայնորեն մերժել է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքների փոխանակման հանդիպման մասին իմ առաջարկը՝ ինձ անվանելով «պոպուլիստ»։ Եթե խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ապա ես հպարտորեն ընդունում եմ այդ պիտակը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:
Իմ առաջարկը մնում է սեղանին. ես պատրաստ եմ ներգրավվել միջխորհրդարանական մակարդակով վստահության ամրապնդման միջոցառումների մեջ՝ անխոնջ աշխատելով մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,- X-ում գրել է նա։