կարևոր
4321 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-01 16:21
Հասարակություն

ՔՊԿ-ն ազատվում է «Սովետական Հայաստան»-ից ժառանգություն մնացած Գիտատեխնիկական գրադարանից, այն անվանելով անպիտան մակուլատուրա

ՔՊԿ-ն ազատվում է «Սովետական Հայաստան»-ից ժառանգություն մնացած Գիտատեխնիկական գրադարանից, այն անվանելով անպիտան մակուլատուրա

ՔՊԿ-ն ազատվում է «Սովետական Հայաստան»-ից ժառանգություն մնացած Գիտատեխնիկական գրադարանից, այն անվանելով անպիտան մակուլատուրա, գրում է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը։

«Երևանի ավագանու « Մայր Հայաստան» խմբակցությունը հանդիպելով բախտի քմահաճույքին թողնված գրադարանի աշխատակիցների հետ պարզեց հետևյալը.

Հայաստանի գործող Կառավարությունը չզեկուցվող հարցերի շրջանակում 2024-ի մայիսի 2-ի հաստատված որոշման համաձայն` Հայաստանի Գիտատեխնիկական գրադարանը 22 միլիոն ֆոնդով անտերության է մատնում, համարելով որ այն ավելորդ բեռ է Պետության վրա։

Իր տեսակով եզակի ու բավական կարևոր նշանակություն ունեցող գրադարանի և նաև, հարակից շենքերը արդեն իսկ աճուրդի են հանված։

Գիտատեխնիկական գրադարանը ներառում է 17, 5 միլիոն անուն միայն արտոնագրերի ֆոնդ` ամբողջ աշխարհի գյուտերով, ապրանքային նշանների նկարագրություններով, 1,5 միլիոն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի ֆոնդով՝ ԳՕՍՏ-եր, ստանդարտներ, արտադրության տեխնիկական պայմաններ ու տեխնոլոգիաներ, շինարարական նորմատիվ կանոններ, պայմաններ, արդյունաբերությունն ու արտադրությունը կարգավորող փաստաթղթեր և ավելի քան 1,5 միլիոն արդյունաբերական կատալոգային ֆոնդ, որտեղ սարքավորումների տեխնիկական անձնագրեր են, գնացուցակներ և այլն։

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նորաստեղծ Զինված ուժերին ռազմական բնույթի փաստաթղթերը տրամադրել է հենց այս գրադարանը և դա բավական մեծ ներդրում էր մեր հաղթանակի համար։

Այսօր գործող` «ԱրտՖուդ», «Աթենք», «Դարոյնք», «Նատալի Ֆարմ», «Երևանի ոսկերչական գործարան», «Լիկվոր», «Մասիս Տոբակո», «Երեւանի կոնյակի գործարան», «Ջերմուկ Գրուպ», «Գրանդ Քենդի», «Մարիաննա», «Թամարա», «Տելեկոմ Արմենիա», «Ռուսալ-Արմենալ» և ևս մի շարք ընկերություններ, իրենց ձեռնարկությունները սկսել են հենց Գիտատեխնիկական գրադարանի ֆոնդերը օգտագործելով։

Այս ամենը վերացնելով` արմատապես ջնջում են արդյունաբերության զարգացումը և Հայաստանի տնտեսության անկման հիմնաքարը դնում»։

Մանրամասները տեսանյութում.