|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը՝ USCIRF-ը, հունիսի 5-ին առցանց լսում է անցկացրել Ադրբեջանի վերաբերյալ։ Հավաքին բացման խոսքով են հանդես եկել Սթիվեն Շնեկը՝ USCIRF-ի նախագահը, Վիքի Հարցլերը՝ USCIRF հանձնակատարը։
Լսումներին մասնակցել են նաև Մասաչուսեթսի Ամհերստի համալսարանի պատմության պրոֆեսոր Օդրի Լ. Ալտշտադտը, Ֆելիքս Քորլին՝ խմբագիրը Forum 18 News Service-ի, Հուսիկ Ղուլյանը՝ Caucasus Heritage Watch-ի առաջատար հետազոտող, Արզու Գեյբուլլան՝ անկախ լրագրող և Free Voices Collective-ի համահիմնադիր։ Լսումների ընթացքում նշվել է, որ Ադրբեջանում կրոնական ազատության վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ:
Ի թիվս այլնի՝ խոսվել է նաև Լեռնային Ղարաբաղի մասին, ընդգծվել է, որ ԼՂ-ում կրոնական վայրերը շարունակում են սպառնալիքի տակ մնալ, քանի որ Ադրբեջանի իշխանությունները զարգացնում են տարածաշրջանը և ոչնչացնում հայկական մշակութային ժառանգությունը։
USCIRF-ն առաջարկել է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունն Ադրբեջանը ներառի հատուկ հսկողության ցուցակում՝ կրոնական ազատության կոպիտ խախտումների համար։