Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շարունակում է իր մարզային այցերն ու հանդիպումները: Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները, ՀՅԴ ՀԳՄ նեկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, հանդիպեցին Շիրակի մարզի կուսակցական կառույցի ներկայացուցիչների և համակիր քաղաքացիների հետ: Հանդիպման ընթացքում Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց երկրում և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, մատնանշեց բոլոր այն մարտահրավերներն ու վտանգները, որոնք առաջացել են ՀՀ-ի, Արցախի ու հայ ժողովրդի ազգային-պետական շահերի դեմ գործող իշխանությունների գործողությունների պատճառով: ԱԺ փոխնախագահը խոսեց նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության՝ մի շարք հարցերի վերաբերյալ որդեգրած դիրքորոշումների ու առաջիկա անելիքների մասին:
Ներքաղաքական և այլ մի շարք կարևոր հարցերի քննարկման ժամանակ շիրակցիները հնչեցրեցին իրենց մտահոգություններն ու առաջարկները՝ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ։
Հատուկ քննարկման առարկա հանդիսացավ նաև Գյումրիում սպասվելիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության խնդիրը։
ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչն առանձին հանդիպում ունեցավ նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) Գյումրու խմբի անդամների հետ: Բազմապիսի հարցերի քննարկման արդյունքում որոշվեց նոր թափով շարունակել երիտասարդության շրջանում ազգային արժեքների սերմանմանն ուղղված ծրագրերն ու քայլերը:
Հանդիպումների ավարտը խորհրդանշվեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի կնքահայրությամբ տեղի ունեցած ավանդական երդման արարողությամբ: