Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես ուզում եմ հասկանալ՝ էդ ո՞ր բիզնես թրեյները հանկարծ հայտնվեց Հայաստանում, ու ՔՊ բոլոր պաշտոնյաների բարեկամները դարձան թույն բիզնեսմեններ»,-ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում՝ խոսելով մեկ անձից գնումների կատարման մեծ ծավալների մասին։
Նրա խոսքով, մինչ այս նրանց մոտ հաջողվում էր նիսյայով գարեջուր խմել, հիմա՝ բազմամիլիոնանոց տենդերներ հաղթել։
«Դե թող նրանք էլ դասընթացներ վարեն, վեբինարներ անեն, մեր ազգաբնակչությունը նույնպես բիզնես ջիղ ունի»,-ասաց նա։
ՀՀԿ-ական պատգամավորն ասաց՝ տասը տարի առաջ ինքն էլ է Հայէկոնոմբանկում վարկ ունեցել։
«Մի դափոն թուղթ էի տարել, հինգ մլն դրամ փող տվեցին։ Ինչքա՞ն էին ստացել Արարատ Միրզոյանն ու Սուրեն Պապիկյանը. Կե՞ս մլն դոլար էր, մե՞կ մլն դոլար էր։ Մեկինը կես մլն դոլարանոց վարկային գիծ էր։ Սա է ձեր հավակաքական կերպարը, արտոնյալ վարկեր, Ջրվեժում, Ձորաղբյուրում առանձնատներ»,-ասաց Մամիջանյանը։