|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովի երեխաները Մեծ Բրիտանիայում ունեն բազմամիլիոնանոց անշարժ գույք: Այս մասին հայտնի է դարձել OCCRP- ի և «Չբացահայտված ֆինանսներ» միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված հետաքննության արդյունքում: Ենթադրվում է, որ այս ամբողջ ունեցվածքը յուրացման և հետագայում փողերի լվացման արդյունք է. հայտնում է jam-news.net կայքը։
Չնայած Մահմուդովի ընտանիքի փաստաբանները պնդում են, որ գույքը գնվել է որպես ժառանգություն ստացված միջոցներով և անձնական խնայողություններով:
Էլդար Մախմուդովը պաշտոնից հեռացվել է 2015-ին՝ Ազգային անվտանգության նախարարության շուրջ ստեղծված սկանդալի ֆոնին, որից հետո նախարարությունը լուծարվել:
Նախկին նախարարի որդուն և դստերը պատկանող անշարժ գույքի և ակտիվների ընդհանուր արժեքը գերազանցում է 111 միլիոն դոլարը:
Այդ մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ 2019-ի նոյեմբերին մի խումբ հաքերներ կոտրեցին Կայմանյան կղզիներում գտնվող (Մեծ Բրիտանիայի տարածք) բանկի հաճախորդների տվյալների բազան: Բանկի հաճախորդների թվում եղել է նաև Մախմուդովների ընտանիքը:
Այս գործարքների օրինականությունը փորձագետները կասկածի տակ են առել 2016 թ.