|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ստորագրվել է փաստաթուղթ՝ С-400 զենիթա-հրթիռային համալիր մատակարարելու վերաբերյալ։
«Մենք Ռուսաստանի հետ միասին անհրաժեշտ քայլերն ենք իրականացրել, ստորագրությունները դրված են, հուսով եմ, մենք կտեսնենք С-400-ը մեր երկրում»,- ասել է Էրդողանը։
Նա չի հստակեցրել՝ որտեղ և ինչ փաստաթղթեր են ստորագրվել։ Նախորեին նա հայտարարել է, որ Ռուսաստանից С-400-ի գնման բանակցությունները հիմնականում ավարտվել են։ ԱՄՆ պաշտոնական շրջանակները արդեն անհանգստություն են ցուցաբերել Ռուսաստան-Թուրքիա ռազմական գործարքի հետ կապված։ С-400-ը նախատեսված է օդային օբյեկտների, այդ թվում ինքնաթիռների ու բալիստիկ հրթիռների խոցման համար։ Մինչ այժմ Ռուսաստանը С-400-ը վաճառում էր միայն Չինաստանին, բանակցություններ են ընթանում նաև Հնդկաստանի հետ։