|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Եվրամիությունը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության, եկել է ժամանակը, որ Մոսկվան վերադառնա դրան. հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ։
«Մենք կխոսենք նաև Ռուսաստանի մասին, առաջին հերթին այն բանից հետո, երբ ԵՄ ներկայացուցիչները պատժամիջոցների ենթարկվեցին Մոսկվայում և հայտարարվեցին ընդգրկված «անբարյացակամ պետությունների ցուցակում»: Հիմա կարևոր է, որ ԵՄ–ն չշեղվի իր ուղուց, հանդես գա մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այդ թվում՝ Ռուսաստանում, և շարունակի դա անել միասնական: Մենք պատրաստ ենք երկխոսության, և եկել է ժամանակը, որ Մոսկվան վերադառնա երկխոսության»,- լրագրողներին ասել է Մաասը: