Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս պահին Ռուսաստանը և Վրաստանը գործնականում չունեն պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է Վրաստանին, մենք գործնականում ոչ մի հարաբերություն չունենք: Դրանք, ըստ էության, քանդվել են Թբիլիսիի նախաձեռնությամբ»,- ըստ ՏԱՍՍ-ի՝ ընդգծել է ՌԴ արտգործնախարարը: Նա նշել է, որ Մոսկվան մեկ անգամ չէ, որ պատրաստակամություն է հայտնել վերականգնել դիվանագիտական փոխգործակցությունը:
Նախարարը միաժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանն ու Վրաստանը դեռ ունեն փոխադարձ հետաքրքրությունների ոլորտներ: Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակում է մնալ Թբիլիսիի հիմնական առևտրային գործընկերներից մեկը: «Զբոսաշրջիկների հոսք կա, մեր ժողովուրդը սիրում է այցելել Վրաստան, ես ինքս իսկապես սիրում եմ այդ երկիրը»,- ասել է Լավրովը: