Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան մտադիր է մինչև տարեվերջ Ռուսաստանի հետ գազային նոր պայմանագրեր կնքել 3-ից 10 տարի ժամկետով. հայտարարել է հանրապետության էներգետիկայի նախարարության ղեկավար Ֆաթիհ Դյոնմեզը։
«Ռուսաստանի հետ տարեվերջին ավարտվող պայմանագրերը կերկարաձգվեն։ Այս պայմանագրերի ժամկետները նախկինի պես երկար չեն, դրանք կարող են տատանվել 3-ից մինչև 10 տարի: Մենք ակնկալում ենք, որ գործարքը կավարտվի մինչև տարեվերջ։ Կլինի նաև ըստ կարիքների մատակարարումների ավելացման հնարավորություն։ Նախորդ պայմանագրում այս կետը չկար»,- նրան մեջբերում է Anadolu գործակալությունը։
Էներգետիկայի նախարարության ղեկավարը հավելել է նաև, որ Ռուսաստանի հետ սկզբունքային համաձայնություն արդեն ձեռք է բերվել, մինչդեռ գազի գինը նույնն է լինելու ինչպես պետական խողովակաշարի, այնպես էլ մասնավոր մատակարարների համար։
Հոկտեմբերին Թուրքիան և «Գազպրոմը» փորձեցին բանակցել Թուրքիա գազի մատակարարումների ավելացման շուրջ․ 2022 թվականին «Թուրքական հոսք» գազատարը կունենա 9,75 միլիարդ խորանարդ մետր ոչ պայմանագրային հզորություն։
Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Անկարան քննարկում է գազի մատակարարման նոր պայմանագրերի կնքում տարբեր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։
Օգոստոսին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ակնկալում են ավելացնել գազի մատակարարումները «Թուրքական հոսք» խողովակաշարով։