Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի մեծարգո պարոն Նախագահ,
Կատալոնիայի «Արարատ» հայկական միության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ, Արցախի ժողովուրդին, ամենայն հայությանը, բոլորիս Սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ:
Մեր ժողովուրդի ընդունած պատմական որոշումը՝ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, ազատ, անկախ, պետություն կառուցելու գործընթացը անխափանելի է։
2020 թվականի 44-օրյա անհավասար ու անօրեն պատերազմում Արցախը կորցրեց իր տարածքների մեծ մասը, զոհվեցին հազարավոր հայորդիներ։
Կատալոնիայի «Արարատ» հայկական միությունը եղել է, կա, ու միշտ կմնա Արցախի ժողովուրդի կողքին կանգնած ու պիտի անի ամենայն անհնարին ու հնարավորը՝ Արցախի միջազգային ճանաչման համար։
Վստահ եմ՝ քաղաքակիրթ ու առաջադեմ աշխարհը վաղ թե ուշ կճանաչի Արցախի ժողովրդի այս արդարացի եւ օրինական պահանջը, անպայման կընդունի ստեղծված իրողությունները, որոնք վկայում են համամարդկային արժեքներին եւ միջազգային նորմերին ու սկզբունքներին մեր հավատարմության մասին:
Հարգարժան պարոն նախագահ
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ հիշարժան տոնի առթիվ և մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք, բարեկեցություն ու բարգավաճում՝ մեր ժողովրդին ու հայրենիքին:
Հարգանքներով ՝ Կատալոնիայի «Արարատ» հայկական միության նախագահ Սարգիս Հակոբյան
ք. Բարսելոնա, 2 սեպտեմբերի 2021թ.