Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 1 լույս 2-ի գիշերը ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը ակցիա է կազմակերպել «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի դիմաց՝ նվիրված Քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցին: Ակցայի ընթացքում միության անդամները ջահերով գրել են «Recognize Artsakh», որով կոչ են արել միջազգային հանրությանը ճանաչել Արցախի անկախությունն ու դատապարտել ադրբեջանական ագրեսիան, քանի որ անտարբերությունը նոր պատերազմների պատճառ է դառնում:
ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը այսօր նաև հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է.
«Հարգելի հայրենակիցներ, Ինչպես գիտեք այսօր լրանում է ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցը։ Ապրիլի 1 լույս 2-ի գիշերը ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց հայկական դիրքերի վրա։ Կիրառելով իր սպառազինության ողջ տեսականին, ունենալով մարդուժի զգալի առավելություն թշնամին չկարողացավ հաջողություն գրանցել։ Ավաղ, հայրենիքի սահմանները անառիկ պահելու համար իրենց կյանքն են զոհել տասնյակ հայորդիներ։ Հավերժ փառք նրանց։ Արցախյան շարժմամբ և ապա պատերազմում հաղթանակ տանելով հայը վաստակեց ազատ ապրելու իր իրավունքը։ Արցախը չճանաչեց մարդասեր աշխարհը, ինչպես չճանաչվեցին ու չդատապարտվեցին Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի, Շուշիի ջարդերը, Հայոց ցեղասպանությունը։ Աշխարհի այս անտարբերությունը թև տվեց թշնամուն, բացեց նրա ախորժակը և նրանք հանդգնեցին հրադադարից 22 տարի անց սուր ճոճել արցախցու դեմ և տեղի ունեցավ 2016թ-ի քառօրյա պատերազմը։ Դարձյալ լռեց աշխարհը։ Չէր տեսնում խաղաղ բնակչության խոշտանգումները, երեխանների մահը, զինվորների գլխատումը։Լռեցին, աչք փակեցին, ներեցին։ Սակայն թշնամին չհանգստացավ։ Նա մեծ ախորժակ ուներ։ Եվ աշխարհի այս անտարբերությունը ծնեց մի նոր դաժան պատերազմ։ 2020թ-ի 44 օրյա պատերազմում ադրբեջանաթուրքական հրոսակախմբերը, սիրական վարձկանների և այլ խոշոր պետությունների աջակցությամբ կարողացան ճեղքել ռազմաճակատը և բռնագրավել հայկական հողերը, իսկ մի մասն էլ նվեր ստանալ։ Այս պատերազմում զոհվեցին հազարավոր երիտասարդներ,տասնյակ խաղաղ բնակիչներ։ Ու կրկին լռություն, ու կրկին անտարբերություն։ Եվ այժմ էլ ադրբեջանական խուժանները սկսել են ոչնչացնել ու պղծել մեր մշակութային օջախները, սրբավայրերը` ճիշտ այնպես, ինչպես արվում է Թուրքիայում։ Մենք, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներս, կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել ադրբեջանի ագրեսիան, որովհետև ձեր լուռ անտարբերությունը մարդկային կյանքեր է խլում և ճակատագրեր է խեղում»։