կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-28 10:40
Աշխարհ

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Կանադան հրաժարվել են ճանաչել Կատալոնիայի անկախությունը

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Կանադան հրաժարվել են ճանաչել Կատալոնիայի անկախությունը

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Կանադան հրաժարվել են ճանաչել Կատալոնիայի անկախությունը. հայտնում է korrespondent.net-ը:

Այսպես` ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ Սպիտակ տունը վերահաստատում է միացյալ Իսպանիային աջակցությունը: Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Ֆրանսիան չի ընդունում Կատալոնիայի ընդունած անկախության մասին հռչակագիրն ու պատրաստվում է երկխոսություն վարել միմիայն պաշտոնական Մադրիդի հետ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նունպես իր աջակցությունն է հայտնել Իսպանիայի իշխանություններին` կատալոնական անկախության հանրաքվեն անվանելով «անօրինական»: Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամուլի քարտուղար Շտեֆեն Զայբերտը Twitter-ում գրառում է արել և նշել, որ Իսպանիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը մնում են անձեռնմխելի, և Կատալոնիայի հանրաքվեն խախտում է այս սկզբունքը: Կանադայի արտաքին գործերի նախարարի ներկայացուցիչ Էնդրյու Լելսին  էլ նշել է, որ իրենք կողմ են միացյալ Իսպանիային ու չեն ցանկանում միջամտել ինքնիշխան երկրի ներքին գործերին:

Հիշեցնենք, որ Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին անկախության մասին բանաձև է ընդունել: