Փոխարժեքներ
22 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ.
«Սիրելի արցախցիներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը ծանրագույն կորուստներ կրեց և հիմա գտնվում է մեծ անորոշությունների առջև։ Այսօր Արցախի պետականության պահպանման գրավականը ձեր՝ սեփական հողի վրա ապրելու և այն շենացնելու անկոտրում կամքն է։
Վստահ եմ, որ գիտակցում եք ստեղծված իրավիճակի լրջությունը։ Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար»։
Ռոբերտ Քոչարյան
02.09.2021թ.