|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ղազախստանն անում է ամեն բան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այդ մասին ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարությունում. հայտնում է Trend-ը:
Նա նշել է, որ Ղազախստանը հավատարիմ է ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևերին, որոնց օգտին քվեարկել է: «Ընդհանրապես, Ղազախստանը լավ հարաբերություններ է պահպանում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի հետ: Եվ մենք կցանկանայինք, որ այստեղ լինի խաղաղություն, և հարցը լուծվի խաղաղ ճանապարհով... Դա համապատասխանում է ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների և բոլորիս շահերին: Բոլորս ապրում ենք միասին, մենք պետք է առևտրով զբաղվենք, ապրենք ու զարգանանք»,- ասել է Նազարբաևը: