կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-26 13:43
Քաղաքական

2019 թ.-ին Եվրամիության հովանոցային ֆոնդից Հայաստանին ուղղված ֆինանսական աջակցությունը կավելանա. Սվիտալսկի

2019 թ.-ին Եվրամիության հովանոցային ֆոնդից Հայաստանին ուղղված ֆինանսական աջակցությունը կավելանա. Սվիտալսկի

2019 թ.-ին Եվրամիության հովանոցային ֆոնդից Հայաստանին ուղղված ֆինանսական աջակցությունը կավելանա. լրագրողներին հայտնեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«2018թ. գործողությունների ծրագիրը ցույց է տալիս  Հայաստանին մեր ֆինանսական հանձնառության 20-25 տոկոս ավելացում: Հանձնակատար Յոհաննես Հաանը Երևանում հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ հովանոցային ֆոնդի շրջանակում Հայաստանի համար նախատեսված աջակցության էական ավելացում է լինելու»,- նշեց նա՝ հավելելով, որ անցյալ տարի այս ծրագրի պատմության ընթացքում առաջին անգամ հովանոցային ֆոնդից Հայաստանը ստացավ 10 մլն եվրո, ինչը կարևոր քաղաքական ազդակ է:

«Հովանոցային ֆոնդի անդամ լինելու փաստն ավելի կարևոր է, քան ֆոնդից ստացված գումարի չափը, որովհետև այս ֆոնդը քաղաքական միջոց է, քանի որ այն առաջարկվում է այն դեպքում, երբ ճանաչվում է, որ երկիրն առաջընթաց է արձանագրել քաղաքական բարեփոխումների ճանապարհին: Եվ այն փաստը, որ անցյալ տարի Հայաստանն առաջին անգամ այս ֆոնդի շահառուն դարձավ, արդեն իսկ ազդակ է»,- նշեց դեսպանը:

Պյոտր Սվիտալսկին հայտնեց, որ Հայաստանի հետ կոնկրետ ծրագրերի անհրաժեշտության հարցն են այս պահին քննարկում: «Կարծում եմ՝ շատ կառուցողական մթնոլորտում ենք հիմա, մեր հայաստանյան գործընկերների հետ քննարկում ենք կոնկրետ ծրագրեր, որոնց շրջանակում նրանք ակնկալում են, որ Եվրամիությունը կնպաստի Հայաստանի զարգացմանը»,- ասաց նա: 

ԵՄ պաշտոնյան հիշեցրեց Եվրամիության յոթնամյա ծրագրի մասին, որն իրականացվելու 2021-ից հետո, և նշեց, որ եթե Հայաստանը պատշաճ կատարողական արձանագրի, առաջ շարժվի բարեփոխումների ճանապարհով, ցույց տա ԵՄ միջոցների նպատակային ծախսում,  ապա կարող է հույս ունենալ, որ այս ֆինանսական միջոցների շրջանակում էական ավելացում կլինի: