|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Արցախին ֆինանսական օգնության չափը այսօրվա դրությամբ 19 միլիոն դոլար է կազմել: Այս մասին հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Նա հիշեցրեց, որ դրամահավաքն իրականացվում է կենտրոնացված ձեւով, որը կազմակերպում են Արցախի ֆինանսների նախարարությունը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
«Օգնությունը գալիս է նյութական օգնության տեսքով: Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատանքներ են տարվում դրամահավաքությունների համակարգվածության եւ փոխադրումների կազմակերպման հետագա կատարելագործման ուղղությամբ»,- նշեց Մարտիրոսյանը: