կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-30 16:05
Քաղաքական

Հայաստանը չի գոյատևի ՀԽՍՀ անօրինական սահմաններում. Փաշինյանը խաբում է ժողովրդին. Սարգիս Ծատուրյան

Հայաստանը չի գոյատևի ՀԽՍՀ անօրինական սահմաններում. Փաշինյանը խաբում է ժողովրդին. Սարգիս Ծատուրյան

ՀՀ կառավարությունը խաբում է քաղաքացիներին` ասելով, որ «սահմանազատումը» կիրականացվի առանձին, իսկ Արցախի հարցը կլուծվի առանձին: Էրդողանն ու Ալիևը այլ կերպ են մտածում: Նրանց համար այս ամենը մեկ անբաժանելի հայկական հարց է. իր թելեգրամյան էջում գրել է ИА Реалист-ի գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը՝ մեկնաբանելով Բաքվի գործողությունները և Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը։

«Մինիսուլթանության ավազակախմբերի կողմից Գորիս-Կապան ճանապարհի փակումը ցույց տվեց, որ Հայաստանը գոյատևման հնարավորություն չունի ՀԽՍՀ անօրինական սահմաններում: Իլհամ Ալիևը վերցրել և կամայական կերպով արգելափակել է Իրանի հետ ցամաքային տրանսպորտային կապերը:

Փաշինյանի կաբինետը, հակառակ առողջ դատողության և միջազգային իրավունքի, համաձայնել է «սահմանազատման» ՀԽՍՀ սահմաններում: Նստել են սեղանի շուրջը խաբեբաների հետ՝ թղթախաղ խաղալու, այն խաբեբաների, որոնք իրենք էին նկարել այս խաղաքարտերը 100 տարի առաջ: Մեր ժողովրդին կրկին պարտադրվում են թուրք-բոլշևիկյան գաղութատիրության մնացուկները: Անհնար է որևէ բան շահել նման բանակցություններում, քանի որ հակառակորդն է սահմանում կոորդինատային համակարգը: Սակայն Հայաստանը դեռևս հրաժարվում է իրեն հռչակել Հայաստանի Առաջին Հանրապետության իրավահաջորդ: Եվ սրանում մեղավոր են բոլորը, առանց բացառության, Հայաստանի ղեկավարները՝ Տեր-Պետրոսյանից մինչև Փաշինյան:

Մենք դեռ պետք է ձեռք բերենք իսկական քաղաքական անկախություն: Հայ ժողովուրդն օրինական իրավունք ունի առանձնատուն ունենալու, սակայն նրա ղեկավարները իրավական տեսանկյունից համաձայն են ապրել ապօրինի ավազակներով բնակեցված կոմունալ բնակարանում:

Այսօր ՀՀ կառավարությունը խաբում է քաղաքացիներին`ասելով, որ «սահմանազատումը» կիրականացվի առանձին, իսկ Արցախի հարցը կքննարկվի առանձին: Էրդողանն ու Ալիևը այլ կերպ են մտածում: Նրանց համար այս ամենը մեկ անբաժանելի հայկական հարց է: Երբեք ուշ չէ շրջել սեղանը և հրաժարվել նոր գաղութային օրակարգից` հօգուտ օրենքի:

Երբեք ուշ չէ առաջին քայլն անելու համար: Երբեք ուշ չէ պայքարել ազատության համար: Ամոթ է կծկվել «դաշնակցի» առջև, որը նույնիսկ պատրաստ չէ ոտքի կանգնել իր համար:

Ամոթ է կռիվներ կազմակերպել խորհրդարանում, երբ թշնամին գրավում է ձեր հողերը: Ամոթ է ազատության համար չպայքարելը»,– գրել է Ծատուրյանը։