Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երևանում տեղի ունեցավ թյուրքագիտական երկու նոր գրքերի շնորհանդեսը։ Միջոցառման առաջին մասում ներկայացվեց թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի ««Խաղաղության դարաշրջանի» գաղափարախոսական սահմանադրությունը. (Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի թուրքագիտական գրախոսություն)» աշխատանքը, իսկ շնորհանդեսի երկրորդ մասում ներկայացվեց ««Ատելության խոսքի» դասական թիրախները. հայերն ու Հայաստանը թուրքական և ադրբեջանական մեդիա դաշտում 2019-2021 թվականներին» կոլեկտիվ մենագրությունը, որի հեղինակներն են թուրքագետներ Նաիրա Պողոսյանը (բ.գ.թ.), Վարուժան Գեղամյանը (պ.գ.թ.), Մարիամ Մելքոնյանը և Արեն Պետունցը։
Շնորհանդեսի ժամանակ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ելույթով հանդես եկավ, նա նշեց, որ գաղտնիք չէ, որ մենք ներկայումս ապրում ենք մի բարդ իրավիճակում, երբ Հայաստանի դեմ կան մի շարք մարտահրավերներ, թե արտաքին և թե՝ ներքին․
«Մեր հասարակության շրջանում տարածում են կեղծ տեղեկատվություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը՝ ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի։ Մեր հասարակությանը ներկայացվում են այնպիսի պայմաններ, որոնց միջոցով պետք է բարեկամանան թշնամիների հետ, այսպես կոչված «խաղաղության պայմանագրով»։ Սակայն այս օրակարգը որևէ կապ չունի իրականության հետ։ Խաղաղությունը մեր բոլորիս զավեշտալի ցանկությունն է։ Ներկայիս իշխանությունները պնդում են, թե հավատում են այդ կեղծիքին և գնալու են այդ ճանապարհով։ Մինչդեռ մասնագետները, որոնք ծանոթ են նրանց նկրտումներին, խաղաղության մասին խոսելն անիմաստ են համարում։ Այս հարաբերությունների կարգավորման հավանականությունը ունի նաև տեսական մշակումներ, որոնք դարձել են մեր իշխանության քաղաքականության հիմքը»,- ասաց նա։
Անդրադառնալով Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի թուրքագիտական գրախոսություն» աշխատանքին, Ռուբեն Մելքոնյանը մտահոգիչ թեզեր առանձնացրեց և ընդգծեց, որ իշխանական պատգամավորներից ոմանք Հայաստանի Ազգային Ժողովի ամբիոնից, լրատվամիջոցներից սկսեցին այնպիսի գրառումներ անել հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, արցախյան խնդիրների մասին , որոնց միջոցով ալեկոծեցին հասարակությանը․
«Այդ բոլոր գաղափարները ներառված են Ժիրայր Լիպարիտյանի այս գրքում և բառացիորեն համընկնում են նրա թեզերի հետ։ Այդ թեզերը հաճելի չեն ոչ մեկին, և կան մարդիկ, ովքեր ավելի հակահայկական դեր են ստանձնել և, փաստորեն, այդ թեզերը լայնորեն տարածվում են, վերածվում են տեղեկությունների նաև արտաքին աշխարհի համար։ Այս թեզերը շատ մեծ վտանգ են ներկայացնում հայ հասարակության համար, ովքեր գտնվում են Երևանից դուրս։ Որպես մասնագետ կարող եմ պնդել, որ այս գրքում տեղ գտած թեզերը մեծապես սխալ են և խեղաթյուրում են հայ-ադրբեջանական հարաբերությունների պատկերացումը։ Այս թեզերով ապակողմնորոշում են հատկապես մեր հասարակության իշխանամետ շերտին»,- ասաց թուրքագետը։
Ռուբեն Մելքոնյանը իշխանությանը հարց ուղղեց, թե ինչո՞ւ են խաբում ժոողվրդին՝ կեղծ տեղեկություններ տարածելով։
«Խաբում են նրանց՝ համոզելով, որ թուրքերն ու ադրբեջանցիները այդքան էլ վատը չեն և փորձում են հաստատել խաղաղություն։ Մենք պատասխանատու ենք մեզ համարում այս ամենը ճշգրիտ ներկայացնելու մեր հասարակությանը, և թեկուզ այն հասարակությանը, որը հավատում է այս իշխանությանը։ Այս վիճակով գիտությունը և արևելագիտությունը պետք է աշխատի էքստրեմալ վիճակում, բացահայտի թշնամի երկրներից եկող վտանգները, և տա առաջարկներ։ Նորմալ իրավիճակում ես էլ այս գրքի մասին կգրեի գրախոսություն, և դրանով կհամարեի իմ գործը արված, սակայն այս պայմաններում հատուկ եմ ընտրել այս ձևաչափը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։