Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Mediaport-ը Սյունիքից ստացված տեղեկությունների հիման վրա քիչ առաջ հայտնեց, որ Կապան համայնքի Ագարակ գյուղի սահմանային հատվածում թշնամու զորքերը առաջ են գալիս և կրակում հայ սահմանապահների ուղղությամբ։ Մենք ժամեր շարունակ փորձում էինք ճշտել լուրի իսկությունը ՊՆ-ից, սակայն՝ ապարդյուն։
Եվ ահա՝ Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքում գրել է, թե Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, մեր սահմանները պաշտպանված են, ու իրավիճակը վերահսկելի է։ Մինչդեռ SputnikArmenia-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ասել է, որ չնայած փոխհրաձգության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, սակայն ադրբեջանցիներն իրենց խրամատներից բարձրախոսով իսկապես պահանջել են, որպեսզի հայ սահմանապահները հեռանան իրենց դիրքերից։ Ներկա պահին, ըստ մարզպետի, մոտակա ստորաբաժանումները բերված են մարտական պատրաստականության վիճակի, կատարվում է ուժեղացված հերթապահություն։ Սյունիքի մարզպետը նաև հաստատել է Mediaport-ի տեղեկությունը, որ № պատրաստություն է տրված:
Մնում է հասկանալ՝ ինչո՞ւ են հայկական ուժերը բերված մարտական պատրաստականության վիճակի, եթե, ըստ փոխմարզպետի, ամեն ինչ լավ է և իրավիճակը մեր հսկողության տակ է։ Փաստորեն իշխանությունը շարունակում է մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնելու իր տխուր քաղաքականությունը։