|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Վրեժ Գարամարտյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Սիրելի հարազատներ
Քեսաբի վերաբեյալ նախ տեղեկացնեմ, որ մարդկային վնաս չկա՝ կանխելով ձեր մտահոգությունները: Բնակչությունը ամբողջությամբ տեղափոխվեց Լաթաքիա: Մեծամասնությունը տեղավորվեց տներում, քանզի մեծամասնությունը կամ հարազատ ունի, կամ՝ բարեկամ, կամ՝ տուն : Իսկ մոտ 250 հոգի տեղավորվեցին եկեղեցու զույգ սրահների մեջ: Լաթաքիայի բոլոր միությունները և կազմակերպությունները աշխուժ գործի լծված են՝ ապահովելու կենցաղային բոլոր կարիքները : Լաթաքիայի մակարդակով զորաշարժի ենք ենթարկել տարբեր կազմակերպություններ , բարեսիրական միություններ և պետական հաստատություններ ինչպես նաեւ անհատ բարերարներ : Օգնող ձեռքերը շատ են : Մտահոգվելու կարիք չկա: Իսկ ինչ վերաբերում է լուրերին , խորհուրդ եմ տալիս հետևել Facebook -ի Գանձասար , Perio News և Inch ga chiga էջերին : Ձեզ բարի Օր : Քեսաբը պիտի վերադառնա և քեսապցին պիտի գոյատևի»: