Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Ջավախյանի մայրը, անդրադառնալով Աննա Հակոբյանի՝ կանանց տոների առիթով կազմակերպած խնջույքներին, ֆեյսբուքյան իր էջում արգահատանքով եւ խիստ քննադատությամբ է խոսել Փաշինյանի եւ նրա տիկնոջ մասին:
Նա մասնավորապես գրել է. «ՏՂԱՅԻՍ՝ ԳևՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆԻ ԱՐՅՈՒՆԸ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ... Մեր ընտանիքին մի անհանգստացրեք ձեր խորոված, քյաբաբի հրավերներով: Մենք դավաճան մարդասպանների հետ սեղան չենք նստում, թուրքը չունի, չի ունեցել և չի էլ ունենալու տեղ մեր շարքերում: Սեղան նստում են, կամ հաց կիսում բարեկամ, հարազատների հետ: Ձեր հրավերներն անգամ մինչև վերջ լսելու ցանկություն չկա, թուրքն իմ թշնամին է, թուրքին սատարողները` նույնպես»:
Ավելի վաղ Yerkir.am-ը գրել էր, որ Արցախյան պատերազմների ժամանակ զոհված հերոսներից ոմանց մայրերը Yerkir.am-ին տեղեկացրին, որ Աննա Հակոբյանի գրասենյակից զանգել եւ հրավիրել են ապրիլյոթյան խնջույքի։ Փաշինյանի տիկինն այս անգամ փաստի առաջ է կանգնել, քանի որ ծնողները համատարած մերժում են, իսկ ինքը պետք է կարողանա հանրությանն ապացուցել, որ զոհվածների մայրերը հաղթահարել են իրենց որդիների կորստի ցավը։ Այլ կերպ ասած՝ ուզում է ասել՝ «ժողովո՛ւրդ ջան, մայրե՛ր ջան, պատերազմի ժամանակ քանի զոհ, որ տվել ենք, անցած լինի, եկեք՝ երգենք, պարենք, ուրախանանք»: Վարչապետի տիկնոջ գրասենյակի աշխատակիցները ծնող են փնտրում, որպեսզի կարողանան պլանավորած խնջույքն իրագործել։
Հիշեցնենք, որ վերջերս Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ հրապարակեց՝ կից գրելով, որ միջոցառում է կազմակերպել Արցախյան պատերազմների ժամանակ զոհվածների ծնողների համար՝ չմանրամասնելով, թե ո՞ր պատերազմի ժամանակ զոհված հերոսների ծնողներն են եղել։ Դատելով նկարներից՝ նրանց մի մասն Ապրիլյան քառօրյայի ժամանակ ընկած տղաների մայրերն էին։ Նշենք, որ Աննա Հակոբյանի կազմակերպած խնջույքին ծնողները պարել են Սիլվա Հակոբյանի «Խաչիկ, Վաչիկ» երգի ներքո։ Կից հրապարակում ենք միջոցառման տեսանյութը։
Ապրիլյոթյան խնջույքին այդուհանդերձ, ծնողներից ոմանք մասնակցել են: Մենք գրել էինք, որ վարչապետի տիկինը կառավարական առանձնատուն էր հրավիրել զոհվածների կանանց եւ մայրերին, ավելի ճիշտ՝ ավտոբուսներով մարզերից այստեղ էին բերել զոհվածների այն հարազատներին, որոնք դրական պատասխան էին տվել՝ համաձայնել էին մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցամանը։ Կառավարական առանձնատուն եկած ծնողները երկար ժամանակ հերթ էին կանգնել ներս մտնելու համար։ Մտնելուց հետո տեսել էին, որ նստելու տեղ չկա եւ վիրավորված հեռացել էին` չսպասելով Աննա Հակոբյանի ժամանելուն: