կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-09 16:59
Քաղաքական

Ես ու Նազենի Բաղդասարյանը հենց էդ զոհված զինվորների ծնողների մոտ ենք գերի եղել երկու օր. Անդրանիկ Քոչարյան

«Ես, Նազենի Բաղդասարյանն ու ևս մի երկու գործընկեր, Արցախում հենց  էդ զոհված զինվորների ծնողների մոտ  ենք գերի  եղել, և երկու օր մենք այդ գերության մեջ գտել ենք, թե ինչպես պիտի մենք այդ ճանապարհը միասին անցնենք, ոնց գտնենք  տեղեկատվություն, հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքներում ինչպես որոնողական աշխատանանքեր կատարենք, որ արդյունքներ տանք, մինչ օրս էլ խնդիրներ կան»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով Հայստան դաշինքից պատգամավոր Հռիփսիմե Ստամբոլյանի հարցին, որն առնչվում էր  պատեարզմի զոհերի , անհետ կորածների տվյալներին և նրանց ծնողների անորոշության մեջ գտնվելուն:

«Շատ տարբեր թվեր են նշվում՝ շահարկելով թեման, բայց ես շարունակում եմ պնդել այդ թիվը 4000-ին մոտ է զոհերի թիվը և դրանց մեջ են նաև անհետ կորածները»,-նշեց. Անդրանիկ Քոչարյան

«Եղել են ժամանակներ, երբ մենք գիտակցել ենք՝Արցախը համարյա կորցրել ենք, բայց հույսներս չենք կտրել,  94 թվականին ի վերջո կարողացել ենք զինադադար կնքել»: