Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Նրանք այնքան իրար նման են դառնում այս համազգեստով, որ զորամասի դարպասների այս կողմից, հեռվից սկսում ես գուշակել, այս մեկն է՞ տղադ, որ ուղղվում է դեպի ձեզ, թե՞ էն, որ գլխարկը մի քիչ ծուռ է դրել ու գալիս է նրա ետեւից: Հը՞
Համազգեստը կոկիկ, կոշիկները տեսնես քանի՞ անգամ է մաքրել, որ այսքան փայլում են: Հա, ինքն է, տղաս է, իսկ մի տաս քայլ հետո եկողը երեւի այս մայրիկինն է:
- Աշո՞տ, - հարցնում է կինը կողքը կանգնած ամուսնուն, էն մեր Արթուրն ա՞, որ գալիս ա: Իջեւանից առավոտվա 4-ից ճանապարհ դուրս եկած ու միայն կեսօրին հասած. ակնհայտորեն այդքան մեքենա քշելուց հոգնած ամուսինը. «Չէ, մերը մի քիչ ավելի բոյով չի՞ բա: Վայ, Արթուր ջա՞ն, - արդեն ավելի մոտեցած որդուն գոռում է հայրը, - հեռվից չճանաչեցի: Ինչ էլ իրար նման եք դառել»:
Լավ է, մտածում եմ, ուրեմն մենակ ես չեմ, որ երեխաներին շփոթում եմ:
Գրառումը և լուսանկարը՝ Լաուրա Բաղդասարյանի «Ֆեյսբուք»-ի էջից