կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-24 16:47
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախ Ալեն Սիմոնյանը թող Նիկոլի voice message-ներին ավելի ուշադիր լսի. Աննա Մկրտչյան

Ազգային ժողովի նախագահի աթոռին նստած անձնավորությունը բազմիցս գերազանցել է լիազորությունները: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքից Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով իրեն ԱԺ նիստերի դահլիճից դուրս հրավիրելուն:

«Այդ մարդիկ ԱԺ կանոնակարգ օրենքում տեղ գտած մի դրույք են գտել, որով ըստ էության բնականոն նիստի ապահովման համար կարող են որոշակի կարգապահական միջոցներ կիրառել, բայց դրանց ծանրությունը, վերաբերելիությունը, բովանդակային կիրառումն ու պայմանները ամբողջությամբ ԱԺ կանոնակարգ օրենքում թվարկված են: Այսինքն դա որևէ դեպքում Ալեն Սիմոնյանի ցանկության շրջանակներում լինել չի կարող»: 

Ամբողջական ճեպազրույցը՝ տեսանյութով: