Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Շատ կոնկրետ հիշեցումներ կան, որոնք խիստ պարտադիր են հիմա անելու համար: Ազգային ժողովում կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:
«Հիմա ԱԺ ամբիոնին կանգնած անձնավորությունը ոչ վաղ անցյալում, կհիշեք հաստատ հայտարարել էր, որ ինքը Ադրբեջանի ղեկավարության և ներքաղաքական իրականության մասին այնպիսի տվյալներ և տեղեկատվություն ունի, որ ցանկացած պահի, երբ ցանկանա կարող է պայթեցնել Ադրբեջանի ներքաղաքական իրականությունը և ընդհանրապես ներքաղաքական իրավիճակը: Ուզում եմ փաստել, որ այդ ահաբեկիչ Ալիևը զավթելով Արցախի 75 տոկոսը, խաթարելով Հայաստանի անվտանգային ամբողջ համակարգը, հայտարարելով, որ Երևանն էլ, Սևանն էլ, ամեն ինչ իրենցն է և Հայաստանի իշխանությունները խելոք ու սուս-փուս կստորագրեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հավաստող փաստաթուղթ: Մեր կողմից որևէ արձագանք չկա և այս անձնավորությունը շարունակում է սպասել չգիտես ինչին, որպեսզի պայթեցնի այդ ալիևյան կլանի ղեկավարած իշխանությունը»:
Աննա Մկրտչյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սովորության համաձայն անջատել տվել պատգամավորի խոսափողը: