Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում օգոստոսի 2-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատարի կարգավիճակում Հայկ Չոբանյանը ռազմարդյունաբերության հետ կապված խնդիրներին անդրադառնալով՝ նշել էր, որ պետք է այսօր իրականացնենք իրականում գերազանցող տեխնոլոգիական մշակումներ, ոչ թե կրկնօրինակման. այս մասին գրում է 168.am-ը:
Անօդաչու թռչող սարքերի արտադրությունը համարելով աշխարհի ամենաաճող ուղղություններից մեկը՝ Չոբանյանը շեշտել էր.
ԲՏԱ նախկին նախարարը կարևորել էր նաև կիբեռզորքերի ստեղծումը:
Օգոստոսի 4-ին պարզ դարձավ, որ 2021թ․ ապրիլից ԲՏԱ նախարարի պաշտոնը զբաղեցրած Հայկ Չոբանյանը չի վերանշանակվելու, նրա փոխարեն ՀՀ վարչապետը որոշել էր ԲՏԱ նախարարի պաշտոնում առաջադրել ՀՀՇ-ական, ՀԱԿ-անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատուրյանին, որն, ըստ էության, չունի կառավարման լուրջ փորձ համապատասխան ոլորտում, չի «տեղավորվում», այսպես ասած, բարձր տեխնոլոգիական ժամանակակից մտածողության մեջ: Ասվածը հիմնավորենք փաստերով.
Նորանշանակ նախարարը 1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22-ը եղել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ, 1995-1999 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 1996-1998 թթ.՝ ՀՀ Նախագահի խորհրդական։
Մինչև նոր պաշտոնին նշանակվելը Խաչատուրյանը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմ» բանկի խորհրդի անդամ էր։
168.am-ը փորձեց Հայկ Չոբանյանից պարզել՝ ո՞րն է իր չվերանշանակման պատճառը, արդյո՞ք դա անսպասելի էր, հատկապես, երբ օրեր առաջ ոլորտին առնչվող լուրջ ծրագրերից էր խոսում, սակայն, մեզ այդպես էլ չհաջողվեց հեռախոսով կապ հաստատել արդեն նախկին նախարարի հետ:
Մենք փորձեցինք մեր հարցերը Հայկ Չոբանյանին ուղարկել «Signal» հեռախոսային ալիքի միջոցով, երևաց, որ նա դրանց ծանոթացել էր, սակայն այդպես էլ ոչ մի արձագանք չեղավ: Միգուցե իսկապես Չոբանյանի համար իր «դուրս մնալն» անակնկալ է եղել, և նախապատվությունը հերթական անգամ տրվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կադրին, ինչը Փաշինյանի կառավարությունում քիչ չէ, սրան մանրամասն ավելի վաղ 168.am-ը անդրադարձել էր։
Ի դեպ, երբ այս տարվա հունիսի 10-ին լրագրողները Լևոն Տեր-Պետրոսյանին հարց էին տվել իր երբեմնի կադրերի՝ Վլադիմիր Կարապետյանի և Գագիկ Ջհանգիրյանի քաղաքական նախընտրության մասին, ՀՀ առաջին նախագահը լակոնիկ պատասխան էր տվել՝ «էլեմենտար ճամբարափոխություն, առնետավազք»:
Հետաքրքիր է՝ Վահագն Խաչատուրյանի դեպքը նո՞ւյնպես այս շարքից է, թե՞ այն զուտ Տեր-Պետրոսյանի կադրի մասնագիտական կարողության գնահատում է, որին Վահագն Խաչատուրյանը դեմ չի եղել:
Հ. Գ. Ժամանակին ՊՆ-ից ԲՏԱ նախարարության ենթակայությանն անցած Ռազմարդյունաբերության կոմիտեն, մոտ 10 ամիս է, նախագահ չունի, ինչը, թերևս, հուշում է ռազմարդյունաբերության ոլորտին կառավարության ոչ այնքան լուրջ մոտեցման մասին: