Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«168 ժամ»-ի տեղեկություններով` «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունում ընթանում են քննարկումներ, որոնց նպատակն է` հաշտեցման եզրեր ստեղծել կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի և փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանի միջև:
ԺՀԿ-ում ստեղծված իրավիճակի պատճառը, հիշեցնում է թերթը, այն է, որ Մակեյանը պնդում է ՀԱԿ-ում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, իսկ Ղուկաս Մեհրաբյանը համարում է, որ Տեր-Պետրոսյանի կամքն անքննելի է, և դա պետք է ճանաչել որպես միակ ճշմարտություն:
Այս իրադարձությունները տեղի են ունենում ՀԱԿ-ում կատարվող ավելի գլոբալ` ՀԱԿ-ը կուսակցության վերածելու գործընթացի համատեքստում:
Թերթը գրում է, թե ՀԱԿ-ի ղեկավարությանն իրականում ձեռնտու է ԺՀԿ-ի լուծարումը, պայմանով, որ դա տեղի կունենա վերակազմավորված Կոնգրեսի` ամենայն հավանականությամբ, ՀՀՇ-ի կազմում տարրալուծելու ճանապարհով: