կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-04 11:23
Քաղաքական

Նիկոլը հետևողականորեն քանդում է բանակը․ 7or.am

Նիկոլը հետևողականորեն քանդում է բանակը․ 7or.am

7or.am-ը գրում է․ Երեկ պաշտպանության նախարար նշանակվեց տխրահռչակ Արշակ Կարապետյանը։ Այսինքն՝ մի տխրահռչակին՝ Վաղարշակ Հարությունյանին, փոխարինեց մեկ այլ տխրահռչակ։

Նախկին տխրահռչակը

Նախկին տխրահռչակ Վաղարշակը հայտնի էր նրանով, որ կապ չուներ բանակի հետ։ Նա ռեստորանային ու, այսպես ասած, մանրահատակային («պառկետնի») գեներալ էր։ Նախկին նախարարը գեներալ էր դարձել ռազմական գործողություններից հազարավոր կիլոմետր հեռու գտնվելու արդյունքում։ Նա Մոսկվայում դիմավորում ու ճանապարհում էր Վազգեն Սարգսյանին, դրա համար էլ կարիերային առաջխաղացում ունեցավ։

Սարգսյանի շնորհիվ դարձավ նախարար, ապա վռնդվեց բանակից։ Նիկոլն այս աբիժնիկին նշանակեց սկզբում խորհրդական, ապա՝ պաշտպանության նախարար։ Վաղարշակը Նիկոլին ռազմական խորհուրդներ էր տալիս 44–օրյա պատերազմի օրերին, իսկ կապիտուլյացիայից հետո նշանակվեց նախարար։ Դրանով Նիկոլը ցույց էր տալիս, որ բանակի վրա խաչ քաշելու քաղաքականությունը շարունակվում է։

Ներկա տխրահռչակը

Հիմա Վաղարշակին փոխարինում է 2016–ի ապրիլյան պատերազմի ժամանակ իր ծառայողական պարտականությունները ձախողած ու այդ պատճառով աշխատանքից հեռացված Արշակ Կարապետյանը։ Նա քառօրյա պատերազմի ժամանակ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետն էր և հիմնականում ի՛ր պատճառով էինք խնդիրներ ունեցել։

Արշակը նույն ճանապարհն անցավ, ինչ Վաղարշակ Հարությունյանը։ Սկզբում նշանակվեց վարչապետի խորհրդական, այժմ արդեն հայտնվեց նախարարի աթոռին։

Արշակի «արժանիքն» այն է, որ նա կեղծ ցուցմունքներ է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ և օգտագործվել Նիկոլի կեղտոտ քաղաքական հաշվարկներում։ Հենց այդ «արժանիքի» համար էլ նա դարձավ նախարար։ Այսինքն՝ ձախողված զինվորականն ու հաջողված կեղծ մատնիչը դառնում է մեր բանակի ղեկավարներից մեկը։

Ու եթե այս ամենին ավելացնում ենք այն, որ Գլխավոր շտաբի պետ է աշխատում Հայաստանի ամենաանարժան գեներալը՝ Արտակ Դավթյանը, իսկ ՊՆ փոխնախարար է բանակի հետ կապ չունեցող «լամպոչկեն»՝ նախկին ոստիկանապետը, ապա պարզ է դառնում, որ Նիկոլը հետևողականորեն ոչնչացնում է բանակը, քանզի իր պատկերացմամբ մեր սահմանները պետք է պահեն այլ պետությունները, իսկ ինքը թուրքի ու ադրբեջանցու տակ կզացնի հայ ժողովրդին ու․․․ լավ ապրեցնի հպարտ քաղաքացիներին։