|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Իշխանությունը հետևողականորեն քանդում է բոլոր կայացած համակարգերը, հերթը բանկերինն է։ Կառավարությունն ԱԺ է ուղարկել «Կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ՝ առաջարկելով ստեղծել կենտրոնական ռեեստր, որին պետք է մասնակցեն ՀՀ բոլոր առևտրային բանկերը՝ ռեեստրին պետք է տրամադրեն տվյալներ բացված և փակված բանկային հաշիվների մասին, մասնավորապես՝ «բանկի հաճախորդի բանկային հաշվի համարը, հաշվի բացման և փակման, բանկային պահատուփի տրամադրման և օգտագործման դադարեցման ամսաթվերը, հաճախորդի և հաճախորդի կողմից լիազորված անձի նույնականացման՝ պետական իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի տվյալները, ինչպես նաև բանկի վերաբերյալ տեղեկությունները», այդ թվում՝ վերջին 5 տարվա ընթացքում փակվածների: Սրա նպատակը նախկինների դրամական հոսքերին հետևելն ու բռնագանձելն է։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ «բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծման անհրաժեշտությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմի արդյունավետության բարձրացումն» է»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: